Էլենա Ֆերանտեն ժամանակակից իտալացի գրող է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև նա բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացել է Նեապոլիտանական քառյակի շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց այս գիրքն է։ Նեապոլի արվարձանային աղքատ, բայց աշխույժ թաղամասում 1950-ականներին սկսված պատմությունը շարունակվում է գրեթե 60տարի: Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը: Առաջին վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: Իմ հանճարեղ ընկերուհին վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները:
Окончательная сумма зависит от стоимости заказа и его веса, расстояния между вами и рестораном, а также от того, доставляет ли курьер пешком или на транспортном средстве.
Как сделать заказ
Сделать заказ можно, перейдя по ссылке на веб-сайт или используя мобильное приложение. Процесс оформления заказа прост: необходимо добавить желаемые товары в виртуальную корзину и затем оформить заказ.