Գիրքն ընդգրկում է անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի (մ. թ. ա. Viii դար) առաջին էպիկական պոեմի՝ Իլիա-կան-ի հին հունարեն բնագրից արևելահայերեն նոր ամբողջական թարգմանություն՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Քիչ երկեր կան, որոնք իրենց նշա-նակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ կարող են համե-մատելի լինել գրական այս անմահ կոթողի հետ։ Իլիական-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե՛ նոր ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ, այն շարունակում է մեզ գերել ու հիացնել նաև այսօր: Կազմի առաջին էջին՝ Հե÷եստոսն Աքիլլեսի համար իր կերտած զենք-զրահը տալիս է Թետիսին (Իլիական, Xviii.614-615), մ. թ. ա. 490-480 թթ. ատտիկյան կարմրաֆիգուր կիլիքս, Հնությունների թանգարան (Altes Museum), Բեռլին: Չորրորդ էջին՝ Հեկտոր, Հե-կաբե և Անդրոմաքե (Իլիական, Vi.251-285, 390-496), մանրանկար՝ V-vi դդ. Ամբրոզ-յան Իլիական (Ilias Ambrosiana) բացառիկ ձեռագրից (էջ 21v), որը պահվում է Միլանի Ամբրոզյան գրադարանում (Bibliotheca Ambrosiana, Cod. F 205 Inf.): Կռնակին՝ Հոմերոս, մ. թ. ա. մոտ 200 թվականի հելլենիստական քանդակի հռոմեական պատճեն, Կապիտոլյան թանգարաններ (Musei Capitolini), Հռոմ:
Окончательная сумма зависит от стоимости заказа и его веса, расстояния между вами и рестораном, а также от того, доставляет ли курьер пешком или на транспортном средстве.
Как сделать заказ
Сделать заказ можно, перейдя по ссылке на веб-сайт или используя мобильное приложение. Процесс оформления заказа прост: необходимо добавить желаемые товары в виртуальную корзину и затем оформить заказ.