Ագաթա Քրիստիի Առեղծվածային պատահար Սթայլզում վեպը տարիներ շարունակ միլիոնավոր ընթերցողների գրաված ստեղծագործություններից առաջինն է: 1920 թվականին լույս տեսած գրքում առաջին անգամ հանդիպում ենք աշխարհահռչակ խուզարկու Էրքյուլ Պուարոյին: Բելգիական ոստիկանության նախկին սպան իր մի քանի հայրենակիցների հետ ապաստան է գտել Սթայլզ Քորթ կալվածքի հարևանությամբ՝ փախստականների համար նախատեսված կացարանում: Կալվածքի մեծահարուստ տիրուհու՝ միսիս Ինգլթորփի մահն իսկական իրարանցում է առաջացնում գյուղում, և ընտանիքի անդամները դիմում են Պուարոյին՝ առեղծվածի կծիկը քանդելու: Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:
Окончательная сумма зависит от стоимости заказа и его веса, расстояния между вами и рестораном, а также от того, доставляет ли курьер пешком или на транспортном средстве.
Как сделать заказ
Сделать заказ можно, перейдя по ссылке на веб-сайт или используя мобильное приложение. Процесс оформления заказа прост: необходимо добавить желаемые товары в виртуальную корзину и затем оформить заказ.